Հասարակություն

Պատերազմի դասերը

Պատերազմի դասերը

Ռուս-ուկրաինական պատերազմը շատ բան փոխեց մեր կյանքում։ Մենք համոզվեցինք, որ աշխարհում ամենուրեք, անգամ ամենաժողովրդավարական ու կայացած երկրներում երկակի ստանդարտներն են իշխում։ Այն անտարբերությունը, որ մենք զգացինք 2020 թվականին, ու այն հոգատարությունը, որ տեսանք 2022 թվականին, հենց այդ երկակի ստանդարտների ամենավառ ապացույցն են։ Տարբեր բացատրություններ կարելի է դրան տալ՝ արդարացնելու համար արեւմտյան աշխարհի վերաբերմունքը, բայց երբ անմեղ մարդիկ են մեռնում, դա ոչնչով չի կարելի արդարացնել։ Բայց առավել մեծ բացահայտումներ մենք պետք է անենք այս պատերազմի բուն ընթացքին հետեւելիս։ Եթե ռուսական ներխուժման առաջին օրերին հայ հանրությունը հպարտության զգացում ուներ, թե՝ տեսա՞ք, մենք 44 օր դիմանում էինք, իսկ ուկրաինացիները մի քանի օրում երկրի կեսը տվեցին, ապա այսօր արդեն իրավիճակը բոլորովին այլ է։

Իհարկե, հիմա էլ կարող ենք հպարտանալ մեր զինվորների քաջությամբ եւ ինքնազոհողությամբ, բայց պետք է նաեւ հասկանալ, թե ինչպես պատահեց, որ Ուկրաինա պետությունը կարողանում է դիմակայել ռուսական գերհզոր զինուժին, որի դեմ կանգնելն անհնարին բան էր թվում։ Ինչպես պատահեց, որ առաջին օրերին գրաված մի քանի տարածքներից հետո ռուսական բանակը չի կարողանում այլեւս առաջ գնալ, իսկ մենք հանձնեցինք մեր անառիկ Հադրութն ու Շուշին, հանձնեցինք տարածքներ, որոնք ոչ մի ռազմական ուժ չէր կարող գրավել, եթե դրանք կամովին չհանձնվեին։ Ինչու մեր պաշտպանական գերատեսչությունները՝ գերագույն հրամանատարի գլխավորությամբ, չկարողացան բացարձակապես ոչ մի դիմադրություն ցույց տալ եւ ինչ-որ կետում կանգնեցնել թշնամուն։ Եվ չասեք, թե զինամթերքի կամ սպառազինության խնդիրն էր պատճառը։ Պատճառը փնթիությունն էր ու դավաճանությունը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image