Հասարակություն

Ո՞ւմ են պատիվ տվել «Սալոն» ռեստորանում

Ո՞ւմ են պատիվ տվել «Սալոն» ռեստորանում

«Վարչապետի աշխատակազմ» կոչվող պետական կառավարչական հիմնարկը, որի ղեկավարը Արայիկ Հարությունյանն է, հոկտեմբերի 11-ին մեկ անձից կատարվող գնումների կարգով ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել Երևանի Աբվոյան 87 հասցեում գործող «Սալոն» ռեստորանի հետ։ Պայմանագրի արժեքը կազմում է 105 հազար 640 դրամ, որով ռեստորանը մատուցել է սննդի սպասարկման ծառայություն։

Պայմանագրում մանրամասներ նշված չեն՝ հատկապես ինչ տեսակի սննդի մատուցում է իրականացրել ռեստորանը, ինչ պայմաններում, ում համար է  նախատեսված եղել այն։

«Գնման առարկա» բաժնում միայն նշված է՝ ներկայացուցչական ծառայություններ։ Հավանաբար Արայիկ Հարությունյանը որոշել է «Սալոն»-ում ինչ-որ մեկին կամ ինչ-որ հյուրերի պատիվ տալ ավելի քան 105 հազար դրամի չափով, կամ ուղղակի իրենք են որոշել այդ օրը այդ ռեստորանում ընդմիջում անել՝ անունը դնելով «ներկայացուցչական ծառայություններ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image