Այլ

Եկեղեցին Աստծուն փառաբանելու, ոչ թե Նիկոլին ծափահարելու համար է 

Եկեղեցին Աստծուն փառաբանելու, ոչ թե Նիկոլին ծափահարելու համար է 

Սկսեմ անձնական փորձից. միշտ եղել են պահեր, երբ փողոցում մոտենում են երկու «քույրիկներ» ու հարցնում՝ «հավատո՞ւմ եք Աստծո գալստյանը»։ Կամ ծեծում են ձեր դուռը ու նույն հարցով դիմում։ Հասկացաք, թե խոսքը ում մասին է։ Ասեմ, որ շատ կիրթ ու քաղաքավարի են մոտենում, երբ չես ուզում ու հրաժարվում ես, վարժ ձևով  ներողություն են խնդրում ու հեռանում։ Բայց երբեմն ականատես եմ եղել  գոռգոռոցների, վիրավորանքի, երբ շատերին դիմում են։

Այնպիսի մի պաթոսով  էին մեր Եկեղեցին պաշտպանում, որ թվում էր, թե ծիտն իր թևով չի կարող մտնել։ Հիմա մտածում եմ՝ այդ գոռացողները, կուրծք ծեծողները   մեր Եկեղեցուն ավելի՞ նվիրված էին ։ Եթե այո, ինչու՞ են այդքան շատացել «դուռ ծեծողները», «փողոցում բռնցնողները» կամ իրեց տանը «քույրիկներով, եղբայրիկներով » հավաքվողները։ Այդ հարցի մասին ես բարձրաձայնել եմ այն ժամանակ, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը չկար։ Երբ ես իմ բնակարանս  էի փոխում, որովհետև հարկի բոլոր բնակիչները «քույրիկներ, եղբայրներ» էին, իսկ ես օտար էի, որովհետև նրանք չէին մերձենում նրանց հետ, ովքեր իրենցից չէին։ Ի վերջո, դա պիտի ամբողջանա՞ր․․․ Ու այսօր զարմանում եք, երբ ձեր դուռը ոչ թե ծեծում ու ներողություն են խնդրում, այլ կրնկակոխ բացում ու նախապես քահանային զգուշացնում են՝ երգելու ես ինձ համար ու մարդիկ ծափահարելու են ինձ։ Զարմանալի՞ է։ Գոնե ինձ համար զարմանալի չէ, ես սպասում էի այս օրվան։ Սպասում էի, բայց ոչ այն  տեսքով, որ հիմա ներկայանում են։ Ասում են՝ ձերոնցից եմ ու մաքրում եմ այն Տունը, որտեղ դուք աղոթում եք։ 

Եկել է ժամանակը, երբ համայնքը պիտի բարձրաձայնի, որ չփոխեն իր Տան կանոնները։ Համայնքը պիտի խոսի։ Եկեղեցին մենք ենք, ու այդ մենք անվան տակ պետական լծակների տիրապետողը կարող է  մտնել ու ասել, որ սա իմ Եկեղեցին է՝ ոնց ուզեմ, Եկեղեցու կարգ կսահմանեմ։ Խախտվում են Տան կանոնները, մտնում  են Հիսուսի Տուն ու սրբազան տարածքում բիս- բռավո ծափահարություններով ներկայացում սարքում։ Աստծո տանը սրբագործում են մարդուն։  Եկեղեցին մենք ենք, համայնքն է, և յուրաքանչյուր անդամի պարտավորությունը պետք է հստակ ամրագրված լինի, որպեսզի ոչ ոք չկարողանա վերածել այն սեփական հողի կամ սեփական կանոնների դաշտի: Ժամանակն է, որ համայնքը բարձրաձայնի. պահենք մեր Տան կանոնները, պաշտպանենք նրա հոգևոր մաքրությունը, և հիշեցնենք, որ Եկեղեցին Աստծուն  փառաբանելու և ոչ թե Նիկոլին ծափահարելու համար է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image