ԱՄՆ-ն անցած գիշեր Թրամփի հրամանով սկսել է նոր հարվածներ հասցնել Իրանին, թիրախում եղել են ՀՕՊ համակարգեր, ռադարներ, ինչպես նաև հրթիռային արձակիչ կայանքներ և մոտորանավակներ::
Այս մասին հայտնել են ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունից:
Ի պատասխան՝ Իրանը հրթիռային մի շարք հարվածներ է հասցրել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
Մասնավորապես, Պայթյուններ են որոտացել Հորմուզի նեղուցի շրջանում և տարբեր քաղաքներում՝ Բանդար- Աբաս, Քերմանշահ, Քեշմե, Ահվազ և այլն:
Իրանը բալիստիկ հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել միանգամից մի քանի ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Հորդանանում ԱՄՆ-ի ռազմակայանում վնասվել են զինամթերքի պահեստները և վառելիքով լի տանկերը։
Բահրեյնի Շեյխ-Իսա ավիաբազայում ոչնչացվել են ուղղաթիռների տեխսպասարկման վայրեր, ԱՄՆ անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոն և այլ թիրախներ: Խոցվել է նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի բազան։
Բացի այդ, Քուվեյթում ոչնչացվել է Patriot ՀՕՊ համակարգը, AN/FPS վաղ նախազգուշացման համակարգը, ինչպես նաև վառելիքի մի քանի ջրամբարներ: