Քաղաքականություն

Ադրբեջանական մամուլը` Փաշինյանի կատակի և Մոսկվա այցի մասին

Ադրբեջանական մամուլը` Փաշինյանի կատակի և Մոսկվա այցի մասին

Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 1-ին, առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով փորձել է հումորներ անել, ինչը ոչ միայն հայ հանրության աչքից չի վրիպել, այլև՝ ադրբեջանական մամուլի:

Ադրբեջանական` իշխանական Haqqin.az-ը, անդրադառնալով Փաշինյանի կատակին, մեջբերում է վերջինիս խոսքը, ապա՝ հիշատակում, որ հենց ապրիլի 1-ին է Վլադիմիր Պուտինը Փաշինյանին հրավիրել Մոսկվա:

«Երեկ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Օրակարգում են ռուս-հայական ռազմավարական գործընկերության և դաշինքի ներկա վիճակը և հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային հրատապ հարցեր, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը»,- գրում է հոդվածագիրը:

Հեղինակի կարծիքով` պատահական չէ, որ հենց այս օրն է տեղի ունենում Փաշինյան-Պուտին հանդիպումը: Այս խոսքերի տողատակերում ակնհայտ ծաղր կա` ուղղված ՀՀ վարչապետին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image