Քաղաքականություն

Երբ լուրը հասավ մեզ, որոշեցինք արձագանքել

Երբ լուրը հասավ մեզ, որոշեցինք արձագանքել

«Մայր Հայաստան » կուսակցության ցուցակը գլխավորող, համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը  քարոզարշավի վերջին օրը ասուլիսով հանդես եկավ, ներկայացրեց երեկ իշխանության կողմից իրենց թիմակիցների նկատմամբ տեղի ունեցածը, որը  քաղաքական ճնշման վառ օրինակ էր։ Սիմոնյանը տեղեկացրեց, որ անհեթեթ հեռախոսային խոսակցությունների հիման վրա իրենց թիմակիցներից 3-ի նկատմամբ այս պահին քրեական գործ են հարուցել՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։«Մինչդեռ հեռախոսային զրույցներից մեկում մեր ավագանու թեկնածուն ընդամենը ընկերուհու հետ խոսում է երեխաների պարի շորը կարելուց ։ Զրուցակիցը նրան է դիմում, հարցնում է՝ թե դուք կկարե՞ք այդ շորերը»։

Կարեն Սիմոնյանը հրատապ ասուլիս է հրավիրել նաև՝ ահազանգելով, որ  իրենց երիտասարդները քաղաքում զբոսնելիս տեսնել են, որ ՔՊ գրասենյակից դուրս եկող անձինք, ձեռքներին՝ իրեն վարկաբեկող պլակատներ, փորձել են քաղաքի տարբեր հատվածներում փակցնել։ «Երբ լուրը հասավ մեզ, որոշեցինք արձագանքել։ Գյումրեցիները պետք է հասկանան՝ ինչ մեթոդների են դիմում իշխանությունները։Փաստորեն մտել են էդ ճղճիմ դաշտը, որում նույնպես ջախջախվեցին, մեր երթը դա ապացուցեց»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image