Այլ

Բայդենին նկատել են լողափում՝ կնոջ և թոռնուհու հետ (լուսանկարներ)

Բայդենին նկատել են լողափում՝ կնոջ և թոռնուհու հետ  (լուսանկարներ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նկատել են շաբաթ օրը Դելավերում իր տան մոտ գտնվող լողափում՝ կնոջ՝ Ջիլի և 22-ամյա թոռնուհու՝ Ֆինեգանի հետ հանգստանալիս, գրում է Daily Mail-ը:

Նախագահը և նրա ընտանիքը հանգստացել են Գաղտնի ծառայության աչալուրջ հսկողության ներքո:

Սակայն, ինչպես նկատումէ  բրիտանական պարբերականը, մյուս հանգստացողները կարծես թե քիչ ուշադրություն են դարձրել նախագահի ներկայությանը  և շարունակել են վայելել արևոտ օրը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ջո և Ջիլ Բայդենները 2017 թվականին 2,74 միլիոն դոլար են վճարել Ռեհոբոթ Բիչում գտնվող իրենց ծովափնյա տան համար:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image