Հասարակություն

Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի են տվել` պայմանագրի ժամկետից 5 տարի առաջ 

Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի են տվել` պայմանագրի ժամկետից 5 տարի առաջ 

Գրել էինք, որ Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերություններին դատի է տվել` պահանջում է չեղարկել նրանց հետ կնքվծ պայմանագրերը, թեև դրանց ժամկետը լրանալուն դեռ 5 տարի կա:
Դիլիջանի համայնքապետարանին դիմեցինք` խնդրելով հայտնել, թե որն է հայցերի թեման, դատարան դիմելու պատճառը։

Այսօր` դեկտեմբերի 25-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը մեզ հայտնել է․ «Դիլիջանի քաղաքային զբոսայգու արդիականացման և  բարեկարգման նպատակով կնքված պայմանագրերի ժամկետները հիմնականում լրանում են 2030 թվականին; Քանի որ ընկերությունների կողմից թույլ է տրվել պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտումներ, ինչպես նաև զբոսայգու տարածքում մինչ այժմ չեն կատարվել տեսանելի բարեկարգում և արդիականացում՝ համայնքապետարանը նախաձեռնել  է  պայմանագրերի միակողմանի  լուծման գործընթաց։ Դատական գործերի ավարտից հետո Դիլիջանի համայնքապետարանը ինքը կկատարի  Դիլիջանի քաղաքային զբոսայգու արդիականացում և բարեկարգում, ինչպես նաև կհոգա հետագա սպասարկման և պահպանման ծախսերը»։

Ողջ հանրապետությունով մեկ պայմանագրերի ու պարտավորությունների կատարման խախտումներ են, ընկերությունները տենդերների ժամկետներն են խախտում, տարիներով շինարարությունները ուշացնում են, այդ բոլորը այս իշխանությունը չի տեսնում, իսկ Ռուբեն Վարդանյանի` 2030 թվականին կատարելիք պարտավորությունների չկատարման հարցը անմիջապես նկատել է եւ պայմանագրի ժամկետը լրանալուց 5 տարի առաջ դատարան դիմել: Բաքվի բանտում գտնվող մարդու հանդեպ սա կոնկրետ վերաբերմունք է` պետական վերաբերմունքի ապացույց:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image