Հարցազրույց

Դա ուղիղ ապտակ է Մատվիենկոյին. Մոդեստ Կոլերով

Դա ուղիղ ապտակ է Մատվիենկոյին. Մոդեստ Կոլերով

«Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:

-ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով Երևանում է: Այս այցը ռուս-հայկական հարաբերությունների բարելավման շրջանակո՞ւմ է, թե՞ հերթական այցն է, այսպես ասած:

-Այս այցը բարեկրթության դրսևորում է: Ոչինչ փոխել հնարավոր չէ: Հատկանշական է, որ հենց այսօր Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ իր մասնաբաժին վճարից հրաժարվելու մասին: Սա ուղիղ ապտակ է Ելենա Մատվիենկոյին և նա չի կարող դա չնկատել: Այս այցը պրոտոլոկային է և դրանից ոչինչ չի փոխվելու: Փաշինյանի հետ կապված ոչ մի հույս ռուսական կողմը չունի:

-Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը արշավ են սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Սա նախընտրական գործընթա՞ց է, ըստ Ձեզ:

- Սա Փաշինյանի վաղեմի, արդեն ձևավորված թրենդն է Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Բայց Փաշինյանի նպատակն ինձ համար հստակ չէ: Հայ Առաքելական եկեղեցուն Հայաստանում ալտերնատիվ չկա: Հայ կաթոլիկների թիվը շատ փոքր է: Հայկական միակ եկեղեցու քանդման գործընթաց է գնում: Ինչո՞ւ է դա արվում՝ չեմ կարող ասել: Հայ կաթոլիկների թիվը շատ քիչ է ու փոխարինել Հայ Առաքելական եկեղեցուն նրանք չեն կարող՝ ոչ ոք չի կարող:

-Կարծիք կա, որ գուցե Ադրբեջանից եկող հրահանգներն է կատարում:

-Ես չեմ կարծում, թե Փաշինյանը Բաքվից եկած հրահանգն է կատարում: Նա ինքը հարուստ երևակայություն ունի:

-Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխանելու է վերջին հարձակմանը: Ի՞նչ է, ԱՄՆ-ն տեղյակ չէ՞ր կամ չէ՞ր կարող զսպել ուկրաինական կողմից փաստացիորեն բանակցային գործընթացին խոչընդոտող այս քայլը:

-ԱՄՆ Պաշտպանության նախարարը մինչ Թրամփի հայտարարությունը ասել էր, որ Ուկրաինան զգուշացրել է իրենց այդ հայտարարության մասին: Կարգավորման գործընթացի մասին խոսք անգամ լինել չի կարող:

-ԱՄՆ-ն չէ՞ր կարող զսպել Ուկրաինային, թույլ չտալ այդ քայլը:

-Կարող էին, բայց չարեցին:

-Ստացվում է, Թրամփն այնքան էլ անկեղծ չէր, երբ ասում էր, որ պետք է կանգնեցնել պատերազմը:

-Ստացվում է, որ անկեղծ չէր, իսկ պատերազմին վերջ չկա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image