Սպորտ

Առողջական լուրջ խնդիրներ կան. ինչու էր արտասվում արգենտինացին

Առողջական լուրջ խնդիրներ կան. ինչու էր արտասվում արգենտինացին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին աշխարհի առաջնության J խմբի առաջին տուրի՝ Ալժիրի դեմ հանդիպման ընթացքում խփած գոլից հետո, ինչպես հայտնի է, չի կարողացել զսպել հուզմունքը և արտասվել է ։

Հանդիպումից հետո արգենտինացի աստղը նշել է, որ իր ապրումները կապված չեն եղել ֆուտբոլային իրադարձությունների հետ, սակայն չի ցանկացել բացահայտել մանրամասները։

Ինչպես հայտնում է The Touchline-ը՝ հղում անելով լրագրող Էդուարդո Ֆայնմանին, Մեսսիի հուզական վիճակի պատճառը նրա հոր՝ Խորխե Մեսսիի առողջական խնդիրներն են։ Ըստ աղբյուրի՝ վերջինս լուրջ առողջական դժվարություններ ունի, իսկ վերջին օրերին նրա վիճակը զգալիորեն վատթարացել է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image