Այլ

Բրեժնեւի ծոռը գերի է ընկել Ուկրաինական ճակատում

Բրեժնեւի ծոռը գերի է ընկել Ուկրաինական ճակատում

ԽՍՄ Կոմկուսի Կենտկոմի Գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւի ընտանիքի պատմությունը ԽՍՀՄ փլուզումից հետո, առաջ է գնացել պարադոքսալ կերպով։ Ռուսական տելեգրամյան BAZA ալիքի փոխանցմամբ, Բրեժնեւի ծոռը, ով ծնվել ու ապրել է Ուկրաինայում, գերի է ընկել։ Անտոն Միալեւը հանդիսանում է Լեոնիդ Բրեժնեւի դստեր՝ Գալինայի խորթ թոռը։ Հայտնի է, որ 45-ամյա տղամարդը անցյալ տարվա աշնանը Ուկրաինական հակամարտության գոտի է մեկնել որպես սակրավոր։ Նոյեմբերից այլեւս կապի դուրս չի եկել։ Նրա մայրը՝ Իրինա Կուզնեցովան, հայտարարել է, որ որդին գերի է ընկել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image