Հայաստանում քաղաքականությունն ավարտվել է 2020-ի նոյեմբերի 10-ին։
Կամ ողջ ենք մնում, կամ՝ ոչ։ Մեզ բոլորիս խաղալիքի պես խաղացնում են։ Գոյություն չունի խաղաղության պայմանագիր, չկա նման բան։ Կա պրոցես, որ այս իշխանությունը բանակցում է արտաքին ուժերի հետ, խոսքը մասնավորապես Թուրքիա-Ադրբեջանի մասին է՝ փորձելով ստանալ որոշակի լուծումներ՝ իր իշխանությունը պահպանելու համար Հայաստանի անվտանգության, տարածքների, ինքնիշխանության հաշվին։
Այս մասին «Այլընտրանքային նախագծեր» խմբի հրավիրած քննարկման ժամանակ աել է ԲՀԿ-ական Արման Աբովյանը:
«Մեզ բերել են մի պայքարի դաշտ, որտեղ ստամքոսը պայքարում է բանականության հետ։ Սա էլ մենք պետք է ընդունենք։ Ժողովու'րդ, լկտիաբար խաբում են, խաղաղության բանալին նրա ձեռքում է, ով պատրաստ չէ դառնալ թուրքի փայ»,-ասել է նա: