Շիրակցի ֆերմերներ Տիգրան եւ Գևորգ Ավագյան եղբայրները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ սեփական վարելահողի տարածքում ակցիա իրականացնելով: Ի պաշտպանություն Ռուսաստանի դաշնության՝ մեծ տարածքի վրա գրել են Z տառը, ՌԴ նախագահ Պուտինի անունը․
«Քանի որ Արցախն առանց Ռուսաստանի գոյություն չունի, մեր պադեռժկեն Վլադիմիր Պուտինին էս ձևով կենենք: Ինչըխ կտեսնինք՝ մեր իշխանությունները ձեռները լվացել են Արցախից էլ, Հայաստանից էլ: Մենք ոչ թե կախված ենք Ռուսաստանից, կապված ենք էդ երկրի հետ: Դաժե գյուղատնտեսական ոլորտը, լինի սիլիտրա, վառելիք, այլ ապրանք, էնտեղից է ներմուծվում: Էդ ռուսական ռազմաբազան էլ, որ Գյումրիում է, բացի անվտանգության երաշխիքից, քաղաքի համար տնտեսական մեծ շարժ է ապահովում, ռուսները վեչնի Գյումրիում ասես տուրիստ էղնին»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց ֆերմեր եղբայրներից՝ Տիգրան Ավագյանը: Նրա խոսքերով իրենց ֆլեշմոբն արդեն հասցրել է արձագանք գտնել ռուս եւ ադրբեջանցի օգտատերերի շրջանում:
«Ադրբեջանցիք արդեն գրում են, թե գյումրեցի եղբայրները Պուտինի հետ Արցախն են պահանջում, մեր ուզածն էլ հենց էդ է, որ հասկընան՝ մենք մեր հայրենիքից չենք հրաժարվել, Արցախը մերն է եղել ու պիտի լինի»:


