ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ուրարտուն» անցկացրել է հերթական ստուգողական հանդիպումը։ Այս անգամ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի մրցակիցը եղել է Ուզբեկստանի ազգային հավաքականը։ Դռնփակ ձևաչափով կայացած խաղում հայկական ակումբը զիջել է մրցակցին՝ 2:4 հաշվով։
Հանդիպումն առանձնացել է ոչ ստանդարտ ձևաչափով․ կողմերը մրցել են երեք խաղակեսով, որոնցից յուրաքանչյուրը տևել է 35 րոպե։
Ուզբեկստանի հավաքականը, հիշեցնենք, տևական ժամանակ գլխավորում է իտալացի լեգենդար խաղացող Ֆաբիո Կանավարոն:
Հանդիպման ավարտից հետո Կանավարոն ու Արզումանյանը մոտեցել են իրար, սեղմել միմյանց ձեռքը:
