Հասարակություն

Արայիկ Հարությունյանը հերքում է Անաիս Սարդարյանին, բայց նրա անունը չի տալիս

Արայիկ Հարությունյանը հերքում է Անաիս Սարդարյանին, բայց նրա անունը չի տալիս

Այսօր մենք հրապարակում ունեինք, որտեղ սերիալներից հանդիսատեսին հայտնի դերասանուհի Անաիս Սարդարյանը պատմել էր, թե ինչպես են օգնում արցախցիներին, ինչ խնդիրներ ունեն։ Նա պատմել էր նաեւ, որ կամավորականների եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջեւ միջադեպ է տեղի ունեցել։

Ահա բառացի մեջբերումը . 

«Դերասանուհին «Հրապարակի» հետ զրույցում պատմեց, որ ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրերս անցնելով կամավորական ջոկատի տարածքով և տեսնելով կամավորականների աշխատանքը հեգնել է նրանց ու ռեպլիկ խփել, ասելով` «մի սրանց տեսեք, իբր բարեգործություն են անում»: Դերասանուհին մեզ հետ զրույցում ասում է, որ ինքը ներկա չի եղել միջադեպին, հակառակ դեպքում Հարությունյանն անպայման արժանի պատասխանն էր ստանալու. «Անցնելով մեր կամավորականների կողքով՝ այդ մարդը հեգնել է մեզ, ասելով՝ իբր բարեգործություն են անում: Ես, ափսոս, ներկա չեմ եղել այդտեղ, թե չէ մի երկու քաղցր խոսք նա հաստատ կստանար», - նշում է դերասանուհին»:

Հրապարակումից մի քանի ժամ անց կառավարության էլեկտրոնային փոստից ստանում ենք նամակ` «Հերքում» վերնագրի ներքո, որտեղ գրված է.

«Hraparak.am կայքում 17.10.2023 թ. ժամը 14։45-ին հրապարակված՝ «Արայիկ Հարությունյանի ու կամավորականների միջև միջադեպ է տեղի ունեցել» վերտառությամբ հոդվածում տեղ գտած «տեղեկատվությունը» բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Հատնում ենք, որ հոդվածում հրապարակված «տեղեկատվությունը» հերյուրանք է, ՀՀ վարչապետի աշխատակազմի
ղեկավար Արայիկ Հարությունյանը նշված վայրում չի եղել, ուստի նման միջադեպ չէր կարող արձանագրվել»: 

ՀԳ Նախ, դա տեղեկատվություն չէ, այլ կոնկրետ անձի հետ հարցազրույց, որի խոսքերը մեջբերված են բառացիորեն: Մենք հասկանում ենք, որ դուք բոլորդ մանիպուլյացիաների մեծ մասնագետներ եք եւ կարող եք ուրիշի ասվածը վերագրել մեզ, բայց տարրական բարեխղճություն ունենալու դեպքում կհերքեիք ոչ թե «Հրապարակի» սույն հոդվածը` այն էլ առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը, այլ նշված անձի ասածները, մանավանդ, որ այդ նույն տեքստը Սարդարյանը հրապարակել է նաեւ ֆեյսբուքում` լայվ մտնելով: Նկատենք նաեւ, որ մեր հրապարակումից հետո դերասանուհին կապվել է լրագրողի հետ եւ խնդրել է հեռացնել նյութը, հավանաբար` կառավարության աշխատողները «ջանք չեն խնայել»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image