Հասարակություն

Ի՞նչ է տեղի ունեցել Նատալյա Ռոտենբերգի ու ֆեդերացիայի միջև

Ի՞նչ է տեղի ունեցել Նատալյա Ռոտենբերգի ու ֆեդերացիայի միջև

40 տարի շարունակ ես եղել եմ հաջողակ մարդ, շատ նախագծերի եմ մասնակցել, ինքս շատ նախագծերի հեղինակ եմ, ուստի կարծում եմ՝ ես ոչինչ չեմ կորցրել, կորցնում են նրանք։ Նորից եմ ասում՝ ես ոչինչ չեմ կորցնում, կորցնում են մեր երեխաները, գիմնաստներն ու մարզասերները։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Տիգրան Արզաքանցյանի կինը՝ մարզուհի Նատալյա Ռոտենբերգը, որի հետ օրերս մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է համագործակցությունը։

Նշենք, որ նա բոլորովին վերջերս էր նշանակվել ֆեդերացիայի մարմնամարզության գծով փոխնախագահ։ Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը հայտարարել է, թե Ռոտենբերգի հետ համագործակցությունը դադարեցրել են, որպեսզի սպորտը քաղաքականությունից հնարավորինս հեռու պահեն։

Վանոյանի պնդմամբ՝ Ռոտենբերգը մարզիչներին ուղղորդել է դառնալ իրենց կուսակցության անդամ։

«Այս սպորtաձևում մենք զբաղեցնում ենք նվաստացուցիչ դիրք։ Ինձ համար  մեծ մարտահրավեր էր՝ այս ամենը դնել նորմալ ռեյլսերի վրա ու փրկել այս սպորտաձևը։ Կարճ ժամանակահատվածում ես կարողացա անել այն, ինչ նրանք չեն կարողացել անել 40 տարում։ Մարզիչները որևէ բան չեն պահանջում երեխաներից, նորմալ  չեն մարզում։ Ես ասացի, որ պետք է վերջ դրվի դրան, փոխենք վերաբերմունքը այս սպորտաձի նկատմամբ, ֆիթնեսի կամ ֆիզկուլտուրայի մակարդակից հասցնենք սպորտաձևի մակարդակի։ Որոշները ծիծաղեցին, որոշները հավատացին, ինչևէ։

Ես եմ ավելացրել մրցավարների թիվը, քանի որ այս տարիների ընթացքում չեն կարողացել դաստիարակել մրցավարների, իսկ միջազգային հարթակներում Հայաստանի անունից որպես դատավոր էր հանդես գալիս ՌԴ-ի կողմից տրամադրած դատավորը, իսկ ես հրավիրել եմ հայտնի մասնագետի։ Երբ խոսքի, գործի մարդիկ սկսում են որևէ բան անել, շատերին դա դուր չի գալիս։ Չէ՞ որ նրանք ոչինչ չեն անում։ Այդ իսկ պատճառով, այն, ինչ տեղի է ունենում, ինձ հասկանալի է։ Ես միայն անհանգստանում եմ աղջիկների համար, որոնց մոտ հույս էր արթանացել»,- նշեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image