Հասարակություն

Հետիոտնային անցումը «Վերածննդի»-ի երեխաները գծեցին․ բողոքի ակցիա քաղաքապետարանի անգործության դեմ

Հետիոտնային անցումը «Վերածննդի»-ի երեխաները գծեցին․ բողոքի ակցիա քաղաքապետարանի անգործության դեմ

Եթե քաղաքապետարանը հետիոտնային գծանշում չի անում, որ ապահովի երիտասարդական ավանի բնակիչների անվտանգ տեղաշարժը, դա կանեն  «Վերածննդի»-ի երեխաները։ Երեք տարի անդադար ու ապարդյուն Երեւանի երեք քաղաքապետերին ուղղված դիմումներից հետո  «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակիչները հուսահատ քայլի են դիմում՝ փակում են արագընթաց Մոնթե Մելքոնյան փողոցը ու հնարավորություն ստեղծում, որ երեխաները կավիճով անցում գծեն։ Գուցե սա տեղից կշարժի իրավասուներին։

Մոնթե Մելքոնյան եւ Ծիծեռնակաբերդի խճուղի արագընթաց ճանապարհների միջնամասում կղզիացած թաղամասին հարող հատվածներում ոչ՛ վերնանցում կա, ո՛չ լուսացույց, ո՛չ գծանշում։ Բնակիչները տեղաշարժվում են բառի բուն իմաստով բախտը փորձելով։ Սեպտեմբերին ընդառաջ այլեւս անհնար է լինելու այդ փորձության միջով ամենօրյա ռեժիմով անցնել, ուստի, որոշել են բողոքի ակցիայով հարցին լուծում տալ։

Երեւանի քաղաքապետարանը նախ նպատակահարմար չի համարել այդ հատվածում հետիոտնային անցումը, իսկ վերնանցման ծախսերն էլ գնահատել է մեծ։ Եվ հարցը այդպես քնեցվել էր։Այն բանից հետո, երբ բնակիչները հայտարարեցին վճռական գործողությունների մասին, քաղաքապետարանը բողոքի ակցիան կանխելու նպատակով շտապեց լուրեր տարածել,  թե հարցը քննարկվում է ու  ու կլուծվի, բայց բնակիչները երեք տարվա սպասումից հետո բանավոր խոստումներին այլեւս չեն հավատում։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image