Քաղաքականություն

Սահմանադրության պրեամբուլան փոփոխման ենթակա չէ․Դանիել Իոաննիսյան

Սահմանադրության պրեամբուլան փոփոխման ենթակա չէ․Դանիել Իոաննիսյան

Սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբում ընթանում են քննարկումներ՝ «սահմանադրական բարեփոխումների ձևաչափի շուրջ»։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։  

«Այսինքն՝ հասկանան՝ (Արդարադատության նախարարությունը), թե ինչ ֆորմատով պետք է ընթանան սահմանադրական բարեփոխումները։ Այսինքն՝ կարող է այդ աշխատանքային խմբի ֆորմատը փոխվի»,-ասաց Իոաննիսյանը։ Արդարադատության նախարարությունը քննարկումներ է անցկացնում ՀԿ-ների, իրավաբանական համայնքի և այլ խմբերի հետ։

Այսինքն՝ նախարարությունը գտնում է, որ նախկին ձևաչափն այնքան էլ արդյունավետ չէր։

Իոաննիսյանն, օրինակ համարում է, որ այդ փոփոխությունները պետք է նպաստեն, որ քննարկումներին հանրային մասնակցությունն ավելի շատ լինի և այդ մասին տեղեկատվությունն ավելի շատ լինի՝ մամուլի ասուլիսների ու կլոր սեղանների միջոցով։

Ըստ Իոաննիսյանի՝ քննարկումներն ուշ-ուշ անցկացվում էին նախ կորոնավիրուսի համավարակի, ապա պատերազմի պատճառով։

Իոաննիսյանին հարցրեցինք, թե խումբը նախկինում ինչ հարցերի վրա էր կանգ առել։ «Ինչ-որ բաներ քննարկվեցին, տենց էլ ոչ մի եզրահանգման չեկանք, 2 հարց, որի շուրջ եզրահանգման եկանք, այն էր, որ խորհրդարանական կառավարման մոդելը պետք է մնա, և երկրորդը, որ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները պետք է միավորվեն Գերագույն դատարանի մեջ»,-ասաց Դանիելը։ 

Վերջինիս հարցրեցինք նաև Ալիևի պահանջի մասին, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, քանի որ դրանում տարածքային պահանջներ կան Թուրքիայի նկատմամբ, հնարավո՞ր է, որ նման հարց ևս քննարկվի։ Հետագայում։

Նշենք, որ Ալիևի խոսքը Սահմանադրության պրեամբուլայի մասին է, որն էլ հղում է անում Անկախության հռչակագրին, որն էլ ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ․ Օսմանյան Թուրքիայում իրականացված Ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

Դանիել Իոաննիսյան․«Կոռեկտ պատասխան տամ․ ա/ Իլհամ Ալիևը Հայաստանի քաղաքացի չէ, Հայաստանի քաղաքացիներն են, որ որոշելու են, թե Սահմանադրության մեջ ինչ է գրված լինելու և  բ/ Սահմանադրության պրեամբուլան փոփոխման ենթակա չէ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image