Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը քաղաքապետի մյուս թեկնածու Մարտուն Գրիգորյանի տան մոտ, որտեղ ոստիկանները պետք է խուզարկություն իրականացնեն, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը Մարտունին զգուշացրել էր մի քանի օր առաջ: «Շատ կանխատեսելի է օրվա իշխանությունների սցենարը: Հող են նախապատրաստում այսօրվա իրենց թեկնածուի դեբատներում այլ օրակարգերից խոսելու համար: Շատ ափսոս է, որ ժողովրդավարության բաստիոնում նման բաներ են տեղի ունենում»: Մխիթարյանի խոսքով՝ մարդը մանկամիտ պետք է լինի, որ մտածի՝ նման բաներով Մարտունին և, ընդհանրապես, ընդդիմադիր անդամներին կարող է ճնշել:
Հիշեցնենք՝ ոստիկանները խուզարկություններ են իրականացնում Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի շտաբում, նաև նրա տունը խուզարկելու և հորն ու որդուն ձերբակալելու որոշում ունեն: