ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները մոտ 1 կմ առաջխաղացում են ունեցել դեպի գյուղ։
Գերատեսչությունը պնդում է, որ հայ-ադրբեջանական սահմանի խիտ անտառային և բարդ դիտարկելի այդ տարածքը, որն ըստ Խորհրդային Միության քարտեզների՝ մոտ 600 մ խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը և ամրաշինական նախնական աշխատանքները սկսել են կատարվել դրանից անմիջապես հետո, փորվել են խրամատներ։ Դրանք ձմեռային պայմաններում պիտանելի չեն եղել կացության համար։ Այդ պատճառով ադրբեջանցի զինվորականների հիմնական մասը` չունենալով ձմռանը նշված հատվածում մարտական հերթապահություն կազմակերպելու համար բավարար կենցաղային պայմաններ, ստիպված հեռացել է։ Եղանակային պայմանների փոփոխությանն ընդառաջ, նրանք վերադարձել են և նախկինում իրենց կողմից փորված խրամատներին հարակից տարածքում` նույն բնագծի վրա, առանց առաջանալու տեղադրել են վրաններ:
Պն-ն հայտնում է, որ տեղում մարտական հերթապահություն են իրականացնում նաև Հայաստանի Հանրապետության ԶՈւ–ն` վերահսկողության տակ պահելով ադրբեջանական զինծառայողների ցանկացած տեղաշարժ։
Մանրամասն՝ տեսանյութում