«Մայր Հայաստան » կուսակցության ցուցակը գլխավորող, համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը քարոզարշավի վերջին օրը ասուլիսով հանդես եկավ, ներկայացրեց երեկ իշխանության կողմից իրենց թիմակիցների նկատմամբ տեղի ունեցածը, որը քաղաքական ճնշման վառ օրինակ էր։ Սիմոնյանը տեղեկացրեց, որ անհեթեթ հեռախոսային խոսակցությունների հիման վրա իրենց թիմակիցներից 3-ի նկատմամբ այս պահին քրեական գործ են հարուցել՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։«Մինչդեռ հեռախոսային զրույցներից մեկում մեր ավագանու թեկնածուն ընդամենը ընկերուհու հետ խոսում է երեխաների պարի շորը կարելուց ։ Զրուցակիցը նրան է դիմում, հարցնում է՝ թե դուք կկարե՞ք այդ շորերը» ։
Hraparak.am-ը Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչպես ստացվեց, որ այս ընտրություններին ՌԴ իշխող կուսակցությունը Եդենայա Ռոսիան նրանց սատարեց, ինչը բավականին քննարկվեց նաև իշխանության կողմից, թե արտաքին ուժերն են միջամտում Գյումրու ՏԻՄ ընտրություններին։Մեր հարցին ի պատասխան՝ թեկնածուն ասաց․
«Իրենք էստեղ էլ են սուտ խոսում,դա ՏԻՄ ընտրություններին չի եղել, Եդենայա Ռոսիայի պատգամավորի աջակցությունը մեզ եղել է Գյումրին Ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրի շրջանակում։Որտեղ նա ասում է, եթե ստացվի եւ Գյումրին հռչակվի Ազատ տնտեսական գոտի ունեցող քաղաք, մենք աջակցելու ենք, ներդրումներ ենք անելու, Գյումրին դնելու ենք զարգացման վրա։ Հիմա ես իշխանությանը հարցնում եմ՝ վա՞տ է, որ ներդրում լինի ։Ինչն է իրենց խանգարում, որ նման լավ բանը քննադատում են։Մարդիկ ասում են՝ պատրաստ են ներդրում անելուն։Այսինքն՝ես հասկացա, որ իրենք կողմ չեն, դա իրենց թեկնածուին էլ, երբ բանավեճին հարցրեցի, ուղիղ չկարողացավ պատասխանել »,-ասաց Սիմոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։