Հասարակություն

«Հրապարակ». Պատասխանատուն ես չեմ` էկոպարեկներն են

«Հրապարակ». Պատասխանատուն ես չեմ` էկոպարեկներն են

Նոյեմբերի 28-ի համարում «Հրապարակը» գրել էր. «Դսեղի անտառներն ապօրինի հատվում են, իսկ Քաջ Նազար անտառապետը գլուխ է գովում»: Հոդվածը հրապարակելու հաջորդ օրը` երեկ, Ալավերդուց Երեւան` մեր խմբագրություն էր հասել անտառապետ Գուրգեն Խաչիկյանը՝ պարզաբանումներ տալու, հերքելու հրապարակման մեջ գրված փաստերը:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Դսեղ համայնքի մի խումբ բնակիչներ ահազանգել էին մեզ, որ Դսեղի անտառներն անխնա հատվում են, անտառը պահպանող, ապօրինի հատումները կանխող չկա: Մոտ մեկ տարի առաջ ստեղծված էկոպարեկային ծառայությունը, որին հանձնվել է անտառների պահպանության գործը, դեռ ձեւավորված չէ, իսկ անտառապետերը համարում են, որ իրենց անելիքը չէ ապօրինի հատումները կանխելու գործը, եւ ով հասնում, անտառից ծառ է կտրում՝ փայտի արտադրությունների համար կամ որպես վառելափայտ: Մենք հրապարակել էինք նաեւ Դսեղի անտառներում հատված ծառերի նկարները, որտեղ երեւում է, որ դրանք ապօրինի են հատվել, քանի որ օրինական հատվող ծառերի բների վրա նշում է արվում, եւ ծառերը համարակալվում են։ Մեզ պատմել էին, որ ապօրինի հատված փայտով բեռնված մեքենաներն անարգել դուրս են գալիս անտառից։

«Նրա պաշտոնավարման երկու տարվա ընթացքում 3 հազարից ավելի ծառ է հատվել` ապօրինի»,- ասում էին մեզ դիմած գյուղացիները եւ պատմում, որ անտառապետ Գուրգենը, որին գյուղում էշ Գուգո են ասում, մասնավոր զրույցներում ասում է՝ հո մենակ չե՞մ ուտում, Մարկոսյանին եմ «տեսնում», տեղամասի պետ Հրաչ Կլեկչյանին եմ «նայում»։ Գուրգեն Խաչիկյանը հերքում է այս ամենը, ասում է, որ ապօրինի հատված ծառերի համար ինքը ոչ մի պատասխանատվություն չի կրում` դրանք էկոպարեկների պատասխանատվության տակ են: Իսկ իրեն մեղադրող դսեղցիներին ասում է` բա ինչո՞ւ չեն իրենց անտառները պաշտպանում. «Ինձ էշ Գուգո ասողներ, լսեք՝ էշը դուք եք, ձեր մամաներն են, որ իմ էշ հալով անտառները կտրում եմ»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image