Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախագահի պաշտոնում կառաջադրվի երկրորդ ժամկետով, եթե Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ շարունակվի։
Այս մասին նա ասել է Digi24-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, եթե պատերազմը շարունակվի, ինքը կձգտի երկրորդ ժամկետով վերընտրվել։
«Եթե պատերազմն ավարտվի, ոչ։ Ես չեմ կարող լքել պատերազմի ժամանակ»,- ասել է Զելենսկին։
«2024 թվականին, եթե պատերազմը շարունակվի, և եթե ընտրություններ լինեն, ես իմ կյանքում երբեք չեմ լքի իմ երկիրը»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինայում ընտրությունները պետք է անցկացվեն 2024 թվականին, նույնիսկ եթե պատերազմը շարունակվի։
Ուկրաինայի ԱԽ քարտուղար Դանիլովն էլ պատասխանել էր, որ Կիևն ինքը կորոշի, թե երբ դրանք անցկացնել։