Հասարակություն

Քննչական կոմիտե, դուք հեչ ամոթ չունե՞ք 

Քննչական կոմիտե, դուք հեչ ամոթ չունե՞ք 

Ուրեմն ամբողջ երկրով մեկ ՔՊ-ական տարբեր մակարդակի իշխանավորներ ու տասովշչիկներ փող են բաժանում, հատկապես՝ նախընտրական փուլում։ Ամբողջ Սյունիքը գիտի, որ Կալավանցի Ռոբերտը վերջին մեկուկես տարին, ապրելով Սյունիքում, զբաղված է եղել նախընտրական նպատակներով «ծրագրեր ֆինանսավորելով», այս պահին Վեդիի համայնքապետ Գարիկն է փողեր բաժանում անապահովներին, որ մարտի 27-ին զոռով-շառով ընտրվի համայնքապետ, իսկ Քննչական կոմիտեն ու դատախազությունը, ոստիկանությունն ու դատարանները զբաղված են Սյունիքի համայնքապետերի վրա գործ կարելով։

Ավելին՝ ամռանը, երբ Առուշ Առուշանյանին կալանավորելու ծրագիր ունեին, Քարահունջի կին համայնքապետին՝ Լուսինե Ավետյանին ստիպեցին ցուցմունք տալ Գորիսի քաղաքապետի դեմ, որ բռնելու հիմք ունենան։ Տարեց կինը չկարողացավ դիմանալ ճնշումներին՝ ինչ որ բաներ ասաց, դրա հիման վրա Առուշանյանը կալանավորվեց։ Ապա Ավետյանը եկավ դատարան եւ հրաժարվեց իր ցուցմունքից՝ հայտարարելով, որ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել եւ ինքը ստիպված է եղել բավարարել քննիչների ապօրինի պահանջը։

Բայց այս իշխանությունն ու նրա իրավապահը վատ չեն զգում ոչ ճնշումներ գործադրելուց, ոչ կեղծ ցուցմունքներ կորզելուց, ոչ էլ պատվերով մեղադրանքներ առաջադրելուց եւ այդ ցուցմունքից հետո Քննչական կոմիտեն անամոթաբար նոր մեղադրանք է առաջադրել կին համայնքապետին։

Չգիտենք՝ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է նման հրահանգ իջեցրել (չենք զարմանա, եթե այդպես լինի), թե՞ սա Արգիշտի Քյարամյանի անձնական էնտուզիազմի արդյունքն է։ Բայց նման անթաքույց հետապնդումը, նման ապօրինությունն ու սեւեռումը խայտառակում է ողջ համակարգն ու երկիրը։ Մեզ հասցնում են Հյուսիսային Կորեայի մակարդակին։ Զավեշտական ու նողկալի իշխանական այս մեթոդները խոսում են միայն այն մասին, որ երիտասարդ հեղափոխականների իշխանությունը չար է, նենգ, անամոթ ու ապիկար։

Ընդամենը կարդացեք, թե ինչում են այս անբարոները մեղադրում համայնքապետին․
«Քննությամբ պարզվել է, որ Քարահունջի համայնքապետը, ընդգրկված չլինելով ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրված «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» տեղական հասարակական կազմակերպություն կողմից ներկայացված ցուցակում և որևէ առնչություն չունենալով հիշյալ կազմակերպության հետ, ապօրինի ձեռք է բերել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթի ձևաթուղթ: Այնուհետև, 2021թ. հունիսի 20-ին՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարն ընտրատեղամասերից մեկում ընդգրկված լինելով որպես դաշինքներից մեկի վստահված անձ, իր կողմից ապօրինի ձեռք բերված վերոգրյալ փաստաթղթում՝ վկայականում, լրացնելով հորեղբոր որդու տվյալները, օգտագործելու նպատակով այն տրամադրել է  նրան»:

Չգիտես լավ, թե խնդաս։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image