Մեկնարկել են Գյումրու ՏԻՄ ընտրությունները։ Քիչ առաջ միայնակ ընտրության եկավ քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը` կատարելու իր ընտրությունը։ Նա ընտրություն կատարեց Գյումրու Բուրվարային թաղամասում տեղակայված 31/ 18 ընտրատեղամասում։ Hraparak.am-ի հարցին` օրվա ընթացքում ընտրության ընթացքի հետ կապված զարգացումներ ակնկալու՞մ է, պատասխանեց. «Վերջին 15 օրը վերլուծելուց հետո հասկացա, որ ընդդիմադիր թեկնածուները պայքարում են պետական վարչական ռեսուրսի և ԱԱԾ-ի դեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում