Բնական աղետների փորձագետները փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի տնտեսական վնասը գնահատում են ավելի քան 20 միլիարդ դոլար։
Ընդ որում, ամերիկյան Verisk Analytics ընկերության նախնական գնահատականի համաձայն՝ ապահովագրված է եղել այդ գումարի միայն չնչին մասը՝ մոտ մեկ միլիարդ դոլար, հայտնում է Reuters-ը։
Իր հերթին, ըստ կանխատեսումների, բնական աղետը Թուրքիայի վրա կարժենա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մինչև մեկ տոկոսը։
«Երկրաշարժից հիմնականում տուժել են գյուղատնտեսական և թեթև արդյունաբերական տարածքները, ուստի ազդեցությունը այլ ոլորտների վրա սահմանափակ է», - Reuters-ին ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորչիկը:
Նա կարծում է, որ վերականգնման աշխատանքները կարող են փոխհատուցել ենթակառուցվածքների և մատակարարման շղթաների վրա բացասական ազդեցությունը մեկ տարվա ընթացքում: