Հասարակություն

Ալավերդիում ոստիկանները քաղաքացուն հորդորել են շալվարն իջեցնել, ապա ծեծել են ու ձերբակալել

Ալավերդիում ոստիկանները քաղաքացուն հորդորել են շալվարն իջեցնել, ապա ծեծել են ու ձերբակալել

Անցած գիշեր Ալավերդի քաղաքում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Փաստաբան Հակոբ Ճարոյանը մեզ պատմեց, որ ոստիկանական մի քանի ավտոմեքենաներով շրջափակել եւ կանգնեցրել են քաղաքացի Զորայր Շահվերդյանի ավտոմեքենան եւ հայտնել,որ պետք է խուզարկություն իրականացնեն, խուզարկելուց հետո անցել են քաղաքացուն խուզարկելուն, հորդորել շալվարը իջեցնել, իբր թմրանյութ են փնտրում: Սակայն դիմադրության հանդիպելուց հետո տարել են ոստիկանոթյան բաժին եւ հենց շենքի դիմաց ծեծի ենթարկել, ջարդարարներին միացել է նաեւ ոստիկանապետը, կիրառվել է արցունքաբեր գազ ,ապա ձերբակալել են Շահվերդյանին եւ եւս երկու անձանց:

Շահվերդյանը, ըստ Ճարոյանի, նույն մարդն է, ում Ալավերդու ընտրությունների ժամանակ կրակել էր ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի մտերիմը, թիկնապահը, սակայն գործը կարճել են:

ՆԳՆ-ից հաստատեցին,որ երեկ գիշերը երեք անձ է ձերբակալվել՝ «խուլիգանություն կատարելու կասկածանքով», ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու մասին ՆԳՆ-ից հայտնեցին՝ «չի եղել նման բան, անձնական բնույթի սպառնալիքներ, աեռական հայհոյանքներ են հնչեցրել բերման ենթարկվածները , խաթարել բաժնի բնականոն աշխատանքները, հրմշտել ոստիկաններին, քաշքշել, ինչի առիթով կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image