Այլ

Դու Նիկոլի նման ես․ նկարվում և «լոպազանում ես»

Դու Նիկոլի նման ես․ նկարվում և «լոպազանում ես»

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նկարը տեսա  Հրայր Հովակիմյանի հետ։ Գիտագործնական սեմինար է,- ասում  էր նա,- և վերապատրաստման հնարավորություն է ստացել 160 բժիշկ։ Նայում եմ հազարավոր կյանքեր փրկած սրտաբանին, մյուս տաղանդավոր բժիշկներին ու նախարարին և  մտածում՝ ինչքա՜ն էլ վերապատրաստման գնաս, մեկ է ՝ դու բժիշկ, առողջապահության համակարգի աշխատող չես դառնա։ Դու Նիկոլի նշանակած Անո՜ն ես, որը միշտ նմանվելու է այն աղջնակին, ով տաղանդավոր մարդու հետ նկարվում և ,, լոպազանում է,,։ Հազարավոր գրառումների մեջ մեկը գտա՞ր, որ հիշեին գոյությունդ։ Հազարավոր մարդիկ շնորհակալություն էին հայտնում Հրայրին, մեկը կա՞ր, որ քեզ շնորհակալություն հայտներ։ 

Մտովի հիշում եմ այն ժամանակ, տասնամյակներ առաջ, երբ առնչվել էի Հրայրի հետ։ Ասում էր՝ յուրաքանչյուր վիրահատությունից առաջ գնում ու ձեռքս դնում եմ Աստվածաշնչին։ Հրայրը գոնե իմացա՞վ, որ դու քաղաքական հրամանով Եկեղեցու վրա արշավողներից ես․․․ 

Այս ամենը պատահական չէ։ Հայաստանում վաղուց ձևավորվել է մի խորքային հակադրություն՝ մասնագիտական հեղինակության և  քաղաքական նշանակման միջև։

Եվ երբ այս երկու աշխարհները հայտնվում են նույն նկարում կամ նույն հարթակում, հասարակությունը ինքնաբերաբար ընտրում է կողմ․ հերոսացնում է մասնագետին ու մարգինալացնում պաշտոնյանին։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր նման լուսանկար ընկալվում է որպես ոչ թե մասնագիտական համագործակցություն, այլ փորձ՝ կախվել ուրիշի հեղինակությունից։ Ահա ինչու սրտաբանի մասին կան հարյուրավոր շնորհակալություններ, իսկ նախարարի՝ գրեթե ոչինչ։ Ոչ թե որովհետև նա ֆիզիկապես ոչինչ չի արել, այլ որովհետև հասարակությունը նրան չի տեսնում որպես առողջապահական համակարգի կրողը։ Իսկ այդ ընկալման պայմաններում նույնիսկ սովորական լուսանկարը դառնում է քաղաքական ու հասարակական դժգոհության պատճառ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image