Առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքում։ Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով 2 անչափահաս երեխա է մահացել։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացնելուց հետո հայտնաբերել են 4 եւ 5 տարեկան երեխաների ծխահարված դիեր։
«Հրապարակը» որոշակի մանրամասներ է իմացել ողբերգական դեպքից։ Հրդեհի նախնական վարկածը էլեկտրալարերի բռնկումն է եղել, որ հետո այրել է կիսով չափ փայտյա «դոմիկը»։ Տանը եղել են երեխաների եւ՛ մայրը, եւ՛ հայրը։ Երբ հրդեհը բռնկվել է՝ փորքիկները գտնվել են այլ սենյակում, թե ինչու ծնողները չեն կարողացել դուրս բերել երեխաներին այրվող սենյակից՝ կպարզեն իրավապահները։
Պատմեցին նաեւ, որ ընտանիքի հայրը հիմնականում արտագնա աշխատանքի է մեկնել։ Մայրը երեխաներին հաճախ է տանը մենակ թողել։
