Այլ

Հարց տվողը կա… պատասխանողը՝ «ավտոատվետչիկ»

Հարց տվողը կա… պատասխանողը՝ «ավտոատվետչիկ»

Ժամեր առաջ իր ֆեյսբուքյան էջում թմբուկի ու պարահրապարակի մասին էր գրում, հիմա էլ հայտարարում է՝ իբր լրագրողների հարցերին է պատասխանում։ Լրագրողները, փառք Աստծո, հարցեր տալիս են,  կտան։ Բայց ոչ նրանք, ոչ էլ հանրությունը պատասխան չեն ակնկալում։

Հարցը կծիկի նման կվերցնի, օդում այնքան կֆռռացնի, մինչև թելը բացվի, խճճվի, ու վերջում հարց տվողն ինքը չի հասկանա՝ ինչ հարց էր տվել։
Հարց տվողը կա, պատասխանողը՝ չկա։

Ռուսերենից եկած ժարգոնային, կիսահումորային մի բառ կա՝ «ավտոատվեցչիկ»։ Փաշինյանի կերպարին չափազանց համապատասխան բառ է։ Նա չի պատասխանում՝ նա ավտոմատ  արձագանքում է։

Ունի սահմանափակ բառամթերքի շրջան, նախապես պատրաստված տեքստերի հավաքածու, ծրագրավորված արտահայտությունների շարք։ Խոսքը չի ծնվում մտքից կամ զգացումից՝ այն վերարտադրվում է մեխանիկորեն։
Հանրությունն էլ նրանից այլևս սպասելիք չունի․  մտածի՝ նրա ասածից ինչ-որ բան կհասկանա։  Կանխավ գիտի՝ ոչինչ չի հասկանալու։ Երբ ասում են՝ Փաշինյանի ասուլիս է լինելու, մարդիկ պարզապես ձեռքը թափ են տալիս․
«Լսել ենք էլի… նոր ի՞նչ պիտի ասի»։ Սա արդեն վկայում է, որ նրա միջից զգացմունքային առումով ամեն ինչ  հանել, ավտոմատ սարք են տեղադրել։ Այդ մարդը երբեմն ուզում է վերադառնալ էմոցիոնալ դաշտ, բայց թմբուկ խփելու, հեծանիվ վարելու, սրտիկ անելու շրջանակներից  դուրս չի թույլատրվում։ Սա ընդամենը դիտարկում է, որն արդեն նկատելի ու զգալի է․․․

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image