Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պեկինում ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է «արդար և համապարփակ համաձայնագրի» հասնել Միացյալ Նահանգների հետ՝ հակամարտությունը լուծելու համար։
Նրա խոսքով՝ Իրանը կընդունի միայն այն համաձայնագրերը, որոնք համապատասխանում են իր շահերին և մտադիր է պաշտպանել իր իրավունքները բանակցություններում։ Արաղչին նաև ԱՄՆ գործողությունները անվանել է միջազգային իրավունքի խախտում։
Նա բարձր է գնահատել Չինաստանի դիրքը համաշխարհային ասպարեզում, այդ թվում՝ Պեկինի կողմից ԱՄՆ-ին և Իսրայելին քննադատելը, և վստահություն է հայտնել, որ Թեհրանի և Պեկինի միջև համագործակցությունը կամրապնդվի։