Հասարակություն

Երևանի քաղաքապետարանը լրատվության վարչության նոր պետ ունի

Երևանի քաղաքապետարանը լրատվության վարչության նոր պետ ունի

Այսօր լրագրող Լևոն Սարդարյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ: Վերջինս բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանի որդին է:

Կենսագրություն

1992թ. ավարտել է Երևանի Մ.Հերացու անվան թիվ 183 կրթահամալիրը: Ունի երաժշտական կրթություն: Սովորել է Երևանի Ս.Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոցի ջութակի դասարանում:

1989-93թթ նվագել է Հայաստանի ազգային մանկական սիմֆոնիկ նվագախմբում:

1993թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին:

1996թ. հեռացվել է համալսարանից և, սկզբունքային պատճառներով, չի վերականգնվել:

1996թ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական գործակալությունում` որպես լրագրող,

1997-98թթ` Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:

1998-2000թթ եղել է «Ա1+» հեռուստաընկերության լրատվական ծրագրի լրագրող,

2000-07թթ` «Պրոմեթևս» (2004թ-ից` «Հ2») հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի լրագրող և քաղաքական վերլուծաբան:

2008-09թթ աշխատել է «Ազգային գաղափար» հանդեսում և «Ազատամտություն» օրաթերթում` որպես լրագրող և քաղաքական վերլուծաբան,

2009-10թթ` «Ար» հեռուստաընկերությունում` որպես «Ազդարար» լրատվական ծրագրի լրագրող և քաղաքական մեկնաբան:

2011-14թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես «Առաջին լրատվական» ծրագրի լրագրող,

2018թ-ից՝ որպես լրատվական ծրագրի խմբագիր: 

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image