Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.
«Բազմաչարչար «Խաղաղության պայմանագիր» կոչված տարածաշրջանային աֆյորան բացի քաղաքական «շեղող մանևր» լինելուց ուրիշ որևէ էական քաղաքական կամ դիվանագիտական արդյունք չունի: ՀՀ իշխանություններից բացի ուրիշ որևէ ծանրակշիռ տարածաշրջանային քաղաքական ակտոր չի հավատում և ռեալ պոլիտիկի տեսանկյունից լուրջ չի ընդունում այդ պրոցեսը, լավ հասկանալով, որ այդ օրակարգը շատ հարմար պսևդոօրակարգ է հղման համար, որպեսզի տարածաշրջանային ռեալ պոլիտիկի դիրքերից խաղացողները չբացեն իրենց շահերի խորացման իրական ենթատեքստերը, քանի խաղը չի հստակեցվել:
Ադրբեջանը հաճույքով խաղում է այդ խաղը, որովհետև այն թույլ է տալիս,որ իր դեմ չօգտագործվեն այն գործիքները միջազգային խաղացողների կողմից, որոնք կարող են կրել Արցախյան հիմնախնդրի փակված չլինելու հանգամանք: Իրանը, Ռուսաստանը, ԱՄՆ, Թուրքիան, ԵՄ-ն բոլորը այս կամ այն կերպ բարդ երևույթների քննարկման և գնահատման ժամանակ հղում են անում նույն «խաղաղության օրակարգ» գործընթացի վրա քողարկելով «Արցախյան հիմնախնդրի» իրենց մոտեցումը և անցնում առաջ:
Այսօրվա կառավարության նիստում հնչած հայտարարությունը, թե «հայկական կողմը աշխատել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի տարբերակի վրա և ցանկացած պահի պատրաստ է ստորագրել» վկայում է այն բանի մասին, որ այս բուտաֆորիկ քաղաքականության անիմաստ ընթացքին արդեն հենց իրենք այլևս չեն հավատում և վստահ են, որ Ադրբեջանը սա ևս մերժելու է, ձգձգի իր իրական շահերի առավել խորացման նպատակով, իսկ նրանց իրական շահերը հստակ են և աներկբա՝ «քաշել հնարավորն ու անհնարը առանց շտապելու և առանց հանգուցալուծման ֆիքսման»: Հակառակ պարագայում որևէ կերպ չպետք է հնչեր «պատրաստ ենք յուրաքանչյուր պահի ստորագրել» խաղաղության օրակարգ կոչված չարաբաստիկ խնդրագիրը:
Աշխարհաքաղաքական որևէ այլ մոտեցում, բացի ՀՀ-ի հաշվին խնդրագիր ներկայացնելուց կամ այլ քաղաքականություն որդեգրելուց այս իշխանութնունները այլևս չունեն: Չունեն ոչ կարողություն, ոչ լեգիտիմություն, ոչ էլ դրսից տրված իրավունք:
Իրականում, երբ լսում ես, թե ՀՀ իշխանությունները երկրի պետական և ազգային շահերի ճիշտ և հետևողական ներկայացման և խորացման փոխարեն, ինչպես են կպել պսևդոպրոցեսից իրական պրոցես ստանալու տխմար քաղաքականության իրացմանը՝ հասկանում ես, որ Հայաստանի Երրորդ Հանրապետություն անվանումով իրավաքաղաքական միավոր այլևս չկա: Հայկական պետության այն ներկայացուցչական բուտաֆորիան, որի վկան ենք բոլորս ինքն իր տեսակի և մեղքերի ձեռքը պատանդ է, իսկ արտաքին շահառուների ձեռքերում արդեն անպիտան, բայց դեռ գործիք:
Սա է իշխանության «Խաղաղության օրակարգ» և ընդդիմության «Արժանապատիվ խաղաղություն» սին թեզերի նույնաբովանդակության վնասն ու քաղաքական հավկուրության արդյունքը: Թե բա պատրաստ ենք ստորագրել մենակ ասեք: Չեն ասելու, քաշելու են ու քաշելու հազիվ բռնել են:
P.S. НАСТОЯЩИХ БУЙНЫХ МАЛО
- ВОТ И НЕТУ ВОЖАКОВ»։