Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Դեն Ջարվիսը նշանակվել է պաշտպանության նախարար։
«Թագավորը (Չարլզ III) հաստատել է հետևյալ նշանակումը. Դեն Ջարվիսը նշանակվել պաշտպանության նախարար», - ասվում է վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։
Ջարվիսը կփոխարինի Ջոն Հիլիին, որը հինգշաբթի օրը հրաժարական տվեց պաշտպանության նախարարի պաշտոնից՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության ոլորտում անբավարար ներդրումների վերաբերյալ դժգոհություն հայտնելուց հետո։