Միջազգային

Ինչ տրամադրություններ կան ռուսաստանյան հասարակությունում

Ինչ տրամադրություններ կան ռուսաստանյան հասարակությունում

«Լեւադա կենտրոնի» անցկացրած սոցհարցումների համաձայն, ռուսաստանցիների հետաքրքրությունը Ուկրաինայի շուրջ ընթացող զարգացումների հանդեպ, շարունակական նվազումից հետո, սկսել է աճել։ Մայիսին ուկրաինական զարգացումներով հետաքրքրված է եղել հարցվածների 45 տոկոսը։ Ընդ որում՝ շատ ուշադիր հետեւել է 15, բավականին ուշադիր՝ 30 տոկոսը։ Ռուսական բանակին աջակցություն հայտնել է հարցվածների 74 տոկոսը։ Ընդ որում, 42 տոկոսը հայտարարել է, որ որոշակիորեն աջակցում է ռազմական գործողություններին, 32 տոկոսը հայտարարել է, որ ավելի շուտ աջակցում է ռազմական գործողություններին։

Իսկ հունիսին, մայիսի սոցհարցման համեմատ, այս ցուցանիշն աճել է 6 տոկոսով։ Ռազմական գործողություններին չի աջակցել հարցվածների 17 տոկոսը։ Անցյալ ամսվա համեմատ այս ցուցանիշը նվազել է 4 տոկոսով։ Սոցիոլոգներն արձանագրում են, որ ավելացել է այն անձանց տեսակարար կշիռը, ովքեր կողմնակից են ռազմական գործողությունները շարունակելուն։ Մայիսին այն կազմել է 30 տոկոս, մարտին՝ 6 տոկոսով պակաս։ Բանակցությունների օգտին հանդես է գալիս հարցվածների 60 տոկոսը։ Սակայն այս ցուցանիշը եւս սկսել է նվազել։ Հարցվածների 54 տոկոսի կարծիքով, հակամարտությունը կարող է վերաճել Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայության։ Հակառակ կարծիքին է հարցվածների 31 տոկոսը։ Nezigar կայքի վերլուծաբանի կարծիքով, ուկրաինական պատերազմի նկատմամբ ուշադրության աճը պայմանավորված է ռուսական ռեգիոններին հաճախակի հասցված հարվածներով, որոնք իրականացվում են հրթիռների կամ ԱԹՍ-ների կողմից։ Հասարակության մեջ պատերազմը սկսել է արդեն ավելի ու ավելի շատ ընկալվել որպես գոյաբանական առճակատում, մինչդեռ, պատերազմի քաղաքական կարգավորմանը հավատացողների թիվը սկսել է նվազել։ Ուշագրավ է այն, որ հատկապես մեծ է հետաքրքրությունը թիկունքում կատարվողի, քան պատերազմական առաջնագծում ծավալվող մարտերի նկատմամբ։ Հասարակությունը նաեւ հոգնած է, հոգեբանորեն հյուծված՝ անկախ ամեն ինչից, որքան էլ իշխանությունները փորձում են ամեն կերպ համախմբված ներկայացնել։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image