Այսօր՝ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Բլինքենն ասել է, որ ինքը տեղեկություններ է ստացել այն մասին, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումը առաջացրել է ադրբեջանական կողմի մտահոգությունը, և նա կարծում է, որ կարևոր է պարզաբանել այս հարցը։
Պետքարտուղար Բլինքենն Ալիևին հավաստիացրել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։
Ալիևն էլ իր հերթին Բլինքենին հայտնել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև եռակողմ հանդիպումը կհանգեցնի լարվածության սրմանը Հարավային Կովկասում։
«Հայաստանի վրա հարձակվելու Ադրբեջանի մտադրության մասին Արեւմուտքի մեղադրանքները լիովին անհիմն են։
Ադրբեջանը հավատարիմ է 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հռչակագրին»,- ասել է Ալիևը։