Քաղաքականություն

«Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավարին բաց են թողել. նոր մանրամասներ

«Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավարին բաց են թողել. նոր մանրամասներ

Գրել ենք, որ ըստ «Ազգային ճակատի» տեղեկությունների, այսօր վաղ առավոտյան ձերբակալել են «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանին և Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանին:

Լուրի իսկությունը ճշտելու և լրացուցիչ տեղեկությունների համար «Հրապարակը» կապվեց «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Արաքսյա Հայրապետյանի հետ:

Վերջինս նշեց, որ լուրը մասամբ է համապատասխանում իրականությանը՝ հավելելով, որ Շահնազարյանին արդեն ազատ են արձակել: Նույն խմբակցության գործավար Անի Մելքոնյանն էլ հաստատեց տեղեկությունը՝ նշելով՝ առավոտյան իմացել են, որ Շահնազարյանին տարել են Հակառուպցիոն դատարան: Այլ մանրամասներ նա չհայտնեց:

Հարցին, թե արդյո՞ք խմբակցության անդամները տեղյակ են՝ ինչ շարժառիթով կամ պատրվակով էին Հակակոռուպցիոն դատարան տարել իրենց ղեկավարին, Հայրապետյանն ասաց, որ առայժմ ոչինչ հայտնի չէ:

Վարդենիսի համայնքապետարանից էլ մեզ ասացին, որ մանրամասներ կներկայացնեն իրավիճակին ծանոթանալուց հետո միայն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image