Քաղաքականություն

Ինչ է կատարվում Գյումրիում․ իրավիճակը թեժ է

Ինչ է կատարվում Գյումրիում․ իրավիճակը թեժ է

Այսօր ողջ օրը Գյումրին ցնցման մեջ էր։ Իշխանությունն ռեպրեսիվ միջոցներով փորձեց  ճնշում գործադրել Գյումրու քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ։ Ընտրակաշառք բաժանելու անհիմն պատրվակով ոստիկանությունը ներխուժեց քաղաքապետի թեկնածուներ Կարեն Սիմոնյանի և Մարտուն Գրիգորյանի շտաբներ, 6 ժամ խուզարկելուց հետո ձերբակալեցին ավագանու թեկնածուներից մի քանիսին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր սպասվում էր Մայր Հայաստանի թեկնածու Կարեն Սիմոնյանի մեծ հանրահավաքը, որը եզրափակվելու էր համերգսյին ծրագրով, երգելու էր Արսեն Սաֆարյանը։ Երեկոյան արդեն մեծ բազմություն էր հավաքվել, ավելի մեծ ոգևորություն էր այսօր տիրում Գյումրիում։ Արձանագրենք, որ չնայած այն բանին, որ վաղ առավոտից ուժային կառույցները փորձում էին բռնաճնշումներ իրականացնել ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ, ամփոփիչ քարոզարշավը կայացավ, ներկա է գտնվել նաև ձերբակալված ավագանու անդամ Էմմա Գրիգորյանը։

Մայր Հայաստան դաշինքը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը նշեց ,որ այսօրվա իրադարձությունները բացարձակապես չեն կոտրել կամ ընկճել իրենց։ Դաշինքը շարունակելու է իր պայքարը և Քաղաքացիական պայմանագիրը հեռանալու է ։

Քարոզարշավն ամփոփվել է երգիչ Արսեն Սաֆարյանի համերգային ծրագրով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image