Այլ

Անոմալ շոգերը մարդկային կյանքեր են խլում Միացյալ Նահանգներում

Անոմալ շոգերը մարդկային կյանքեր են խլում Միացյալ Նահանգներում

Անոմալ շոգերն առնվազն 25 մարդու մահվան պատճառ են դարձել Միացյալ Նահանգներում։ Այս մասին հայտնում է NBC-ն։ Առավել շատ զոհեր եղել են Նյու-Ջերսիում։ Անոմալ շոգերի պատճառով մահվան դեպքեր եղել են նաեւ Իլինոյսում, Միսիսիպիում։ Մահացածների մեծ մասն հայտնաբերվել են իրենց տներում, որոնք օդափոխության, հովացման համակարգեր չեն ունեցել, կամ կայանատեղիներում կայանված ավտոմեքենաներում։ Անոմալ շոգերի պատճառով ԱՄՆ Անկախության տոնին կազմակերպված միջոցառումների ժամանակ արտակարգ ռեժիմով են աշխատել արագ արձագանքման բուժբրիգադները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image