Այլ

Հույս ունեն առաջիկայում հասնել Մարս

Հույս ունեն առաջիկայում հասնել Մարս

ԱՄՆ-ն առաջիկայում կկարողանա տիեզենագնացի մասնակցությամբ թռիչք իրականացնել դեպի Մարս մոլորակ։ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ Անկախության Հռչակագրի ընդունման 250-ամյակի տոնակատարության ժամանակ ունեցած ելույթի ընթացքում։ «Կարճ ժամանակում մենք կգնանք Մարս։ Կարծում եմ, որ կհասնենք Լուսին եւ կշարժվենք առաջ։ Իսկ հետո կգնանք Մարս»,- ասել է նախագահ Թրամփը։ Նա հիշեցրել է, որ իր նախագահության առաջին ժամկետում ստեղծվել են ԱՄՆ ԶՈՒ տիեզերական ուժերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանն էր հայտարարել, որ ամենայն հավանականությամբ 2032 թվականին կկարողանան Լուսնի վրա բնակելի կայան ստեղծել, իսկ Մարս կկարողանան հասնել մինչեւ 2040 թվականը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image