Այլ

Որտեղ է աշխարհի ամենամեծ զինվորական շտաբը

Որտեղ է աշխարհի ամենամեծ զինվորական շտաբը

Եգիպտոսը ներկայացրել է իր Զինված ուժերի ռազմավարական հրամանատարության նոր գլխավոր շտաբը՝ «Օկտագոն» համալիրը, որը հանդիսանալու է երկրի՝ ռեգիոնալ ռազմական ուժի կենտրոն լինելու խորհրդանիշը։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթիխ ալ-Սիսին հայտարարել է, որ նոր շտաբային համալիրը կավելացնի բանակի հնարավորությունները՝ ժամանակակից սպառնալիքներին համարժեք եւ արագ արձագանքելու առումով։ Համալիրը գտնվում է նոր վարչական մայրաքաղաքում, ընդգրկում է 8900 հեկտար տարածք։

Ներառում է ութ կառույց՝ իրենց ժամանակակից ենթակառուցվածքներ եւ կիբերանվտանգության համակարգերով։ Եգիպտոսում հույս ունեն, որ «Օկտագոնը» դառնալու է ամերիկյան «Պենտագոնի» անալոգը։ Ըստ էության, «Օկտագոնն» առանձին փակ քաղաք է, որը զբաղեցնում է Եգիպտոսի նոր մայրաքաղաքի աննշան մասը։ Քաղաքի ներսում կան առանձին բնակելի թաղամասեր, որոնք նախատեսված են բացառաբար զինվորականների ընտանիքների, սպայակազմի եւ սպասարկող անձնակազմի համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image