Հասարակություն

Թեստը հաղթահարում են, հարցազրույցը` ոչ. Կեղծ մրցույթներ քաղծառայության համակարգում

Թեստը հաղթահարում են, հարցազրույցը` ոչ. Կեղծ մրցույթներ քաղծառայության համակարգում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Քրեակատարողական հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարների պաշտոնները դեռ թափուր են։ Քաղծառայության գրասենյակն այս թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթի արդյունքներով որևէ մեկին հաղթող չի ճանաչել։ Մասնավորապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի քարտուղարի հաստիքի համար հայտարարված մրցույթին մասնակցել է 20 հոգի, որոնցից միայն 7 հոգի է հաղթահարել թեստային փուլը, այս 7 հոգուց 5 հոգին է մասնակցել հարցազրույցին, որոնցից և ոչ մեկը չի հաղթահարել այն։

Քրեակատարողական ծառայության քարտուղարի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 15 հոգի, որոնցից 11-ի հայտն է բավարարվել, այս 11 հոգուց 6-ը մասնակցել են թեստային փուլին, 5-ը հաղթահարել են այն, իսկ հարցազրույցի փուլը ոչ ոք չի հաղթահարել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image