Հասարակություն

Եթե արցախցիները ՀՀ անձնագիր են ստանում, Հայաստանն է ստանձնում պատասխանատվությունը

Եթե արցախցիները ՀՀ անձնագիր են ստանում, Հայաստանն է ստանձնում պատասխանատվությունը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ ներկայացնել։ Այս մասին հայտարարել էր ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, որին պատկանող անձնագրային բաժիններն են իրականացնում այս գործընթացը: Թե ինչ կարող է այն տալ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, նրանք ո՞ր միջազգային կառույցներին կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո, ի՞նչ կոնկրետ պահանջներ կարող են ներկայացնել և վերջապես՝ ՀՀ քաղաքացի դառնալը չի՞ խոչընդոտի արցախահայերին ստանալ հատուկ նպաստներ, պետական աջակցություն, իսկ հետագայում վերադառնալ Արցախ և այլն: 

Սահմանադրական դատարանի նախկին անդամ, ՄԻԵԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն անդրադառնալով այս հարցերին, նշում է.

«Ստանալով ՀՀ քաղաքացիություն արցախցիները կունենան նույնպիսի իրավունքներ, ինչպիսիք ունենք ես և Դուք: Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին դիմելուն, միջազգային հարթակներում հանդես գալուն, ապա միշտ էլ կարող էին արցախցիները նման գործողությունների դիմել, սակայն դա կարող է արդյունավետ լինել, եթե ինչ-որ պետություն պատասխանատվություն ստանձնի արցախցիների համար: Այսինքն` եթե ՀՀ քաղաքացիություն են արցախցիները ստանում, Հայաստանն է կրում պատասխանատվություն:

Բավականին բարդ հարցեր են, պետք է միջազգային կազմակերպություններին դիմել, ես հիմա չեմ կարող առանձին թվարկել, թե դրանք որ կառույցներն են, տարբեր կառույցներ կարող են մեզ օգնել: Իսկ ինչ վերաբերում է նպաստներին, օգնություններին, ապա դա էլ կառավարության որոշման հարցն է ու խնդիրը: Կառավարությունն ազատ է չզրկել արցախցիներին նպաստներից, դա իրենց որոշելու հարցն է, երկրի սոցիալական քաղաքականությունը վարում է տվյալ երկրի կառավարությունը: Կարծում եմ այստեղ կարգավիճակը կարևոր չէ: Ի վերջո, նպաստ ստանալ կարող են բոլորը, եթե կառավարությունը որոշում ունի», - եզրափակեց Գյուլումյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image