Միջազգային

Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ կուղարկվի Հայաստան

Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ կուղարկվի Հայաստան

Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասցվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ նույն աղբյուրների` այսօր Հայաստան կժամանի 490 տոննա հացահատիկով բեռնված 7 վագոն: Հիշեցնենք` հունիսի 4-ին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել ցորենի, գարու և պարարտանյութի հերթական խմբաքանակը:

Բացի տարանցիկ փոխադրումներից, Ադրբեջանից նաև նավթամթերք է արտահանվում Հայաստան։ Վերջին տվյալների համաձայն` Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image