Վերջերս քրիստոնեական սիրով և հանդուրժողականությամբ «լցված» Փաշինյանը որոշել է այլևս նախապես չհայտնել ապօրինի պատարագներին մասնակցելու վայրերը: Ինչը նշանակում է, որ գործող եկեղեցիներ ունեցող բնակավայրերում դրանց ղեկավարները պետք է պատրաստ լինեն դիմավորելու «մեծարգո» վարչապետին: Նույնը վերաբերում է նաև մարզպետներին: Կարծում եմ, որ դա տեղական իշխանությանը ողջ նախընտրական ժամանակաշրջանում զգաստ պահելու նպատակով է իրականացվում: Դրան էր միտված նաև 10 տիրադավների թեմերից առանձին քահանաների առումով 5 միլիոն դրամով հոգին սատանային վաճառելու պարտադրանքը: Բայց գործողության ռեժիսորը չէր ենթադրում, որ իրեն 13 անձի վաճառքին ի պատասխան կհայտնվեն տասնյակները: Ովքեր որդիական սիրով իրենց հավատարմությունը կհայտնեն Վեհափառին: Ինչը դեկտեմբերի 18-ից Մայր տաճարը գրավելու անհաջողությունից հետո մեկ այլ խոշոր պարտություն է:
Դե իսկ «քրիստոնեական համոզչական ուժով» գործելու հրահանգն էլ հերթական կեղծիքներից է: Ինչի բազմաթիվ օրինակները շուրջ 8 տարում տեսել են հայաստանցիները: Սկսած քառօրյա մարտերի հերոս Աբաջյանի կեղծ պապիից՝ 2018-ին: Իսկ հենց այս օրերին էլ 10 տիրադավների կողմից իրենց թեմերում քահանաների նկատմամբ պարտադրանքի ու ճնշումների կիրառումը դրա հերթական դրսևորումն է: Ի դեպ, 10 տիրադավներից մեկին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ, Սարոյան եպիսկոպոսին պաշտոնից ազատելու կաթողիկոսական կարգադրության մեջ նշվել է հենց այդ հանգամանքը: Չէ, ոնց որ թե սխալ որակում տրվեց. «քրիստոնեական համոզչական ուժը» պետք է ընկալել որպես ոչ թե կեղծիք, այլ «մեծարգոյի» պատկերացման տեսանկյունից: Հաշվի առնելով, որ նրա շնորհիվ Հայաստանը վերածվեց ծուռ հայելիների թագավորության: Ու այդ պարագայում «քրիստոնեական համոզչականությունը» պետք է ստանար եկեղեցականների նկատմամբ հարկադրանքի ու ճնշումների կիրառման տեսք:
Անդրադառնամ նաև մեկ այլ կարևոր հանգամանքի: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ «մի շարք համայնքներից քաղաքացիները հարցնում են» խորհրդային ոճով գրված տեքստում խոսվում է վերջիններիս ցանկության մասին՝ իրենց համայնքի եկեղեցում տեսնելու «մեծարգոյին»: Ինչն անսովոր երևույթ չէ, քանի որ լիբերալ գլոբալիզմի հետևորդ վարչապետի ողջ գործունեությունը կարծես թե 100 տարի առաջվա բոլշևիկյան վարքագծի պատճենված տարբերակը լինի: Ինչևէ, շարունակենք: Վստահաբար վիրտուալ այդ համայնքների քաղաքացիներին վերջինս առաջարկում է պայմանավորվել քահանաների հետ, որպեսզի պատարագ մատուցման ընթացքում նրանք զեղչեն Վեհափառի անունը: Դրանով փորձում է պատասխանատվությունն իր վրայից գցելով՝ բարդել քաղաքացիմների վրա: Երիտասարդ ընթերցողներին և հատկապես ռուսատյացներին ասեմ, որ այդ երևույթը ևս պատճենված է ռուսական բոլշևիկների վարքագծից:
Մի ժամանակ մամուլում գրվեց, որ «մեծարգո» վարչապետի քարոզչական գործառույթն իրականացվում է ամերիկյան ին-որ ընկերության կողմից: Այդ ընկերությունը, փաստորեն, մշակել է մարդկանց հիմարի տեղ դնելու գեբելսյան (նացիստական) ու բոլշևիկյան մեթոդների խառնուրդ ու դա ներկայացրել է որպես սեփական արտադրանք: Ու այդ պատճառով էլ թե՛ տողերիս հեղինակը և թե՛ այլ վերլուծաբաններ ժամանակ առ ժամանակ «մեծարգոյի» տեսանյութերում կամ տեքստերում գտնում ենք պատմության կողմից մերժված այդ երկու համակարգերին բնորոշ դրսևորումներ: Քանի որ այդ համակարգերի քարոզչական մեթոդաբանությունը հիմնված էր բռնատիրական կարգերի վրա, ապա դա հարմար է գալիս նաև «իրական» Հայաստանի իրականությանը: Ճիշտ այնպես, ինչպես «մեծարգո» Փաշինյանին հարմար եղավ Սերժ Սարգսյանի համար վերաձևված Սահմանադրությունը: Ինչն էլ հենց բնորոշում է «իրական» հորջորջված Հայաստանի իրական՝ բռնատիրական բնույթը:
ՀԳ. Ի դեպ, գրագետ ու հայրենասեր հայաստանցիների անունից կարող եմ ասել, որ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնավարումը չեղարկելը սպասված էր վաղուց: Եվ դրան պետք է որ հետևի մնացած տիրադավների պաշտոնազրկումը: Որովհետև եկեղեցու դեմ նախաձեռնված պատերազմում եկեղեցին պաշտպանվելու իրավունք ունի: Ինչը նշանակում է, որ եկեղեցին պետք է ազատվի տիրադավներից, ինչպես նաև նրանց միացած քահանաներից:
Հասարակություն
Եկեղեցին պաշտպանվելու իրավունք ունի
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Զախարովան ՀՀ իշխանություններին համեմատել է ինքնաթի...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի իշխանություններին, որոնք ձ...
×
❮
❯