Միջազգային

Պետդումայում վստահ են՝  Փաշինյանն ունակ չէ դիմակայել Արևմուտքի ճնշմանը

Պետդումայում վստահ են՝  Փաշինյանն ունակ չէ դիմակայել Արևմուտքի ճնշմանը

Հայաստանի ղեկավարությունը և աշխարհի շատ առաջնորդներ ներկայումս ճնշում են զգում արևմտյան երկրների կողմից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին չպետք է քննադատել այն բանի համար, որ նա միշտ չէ, որ կարողանում է դիմակայել այդ ճնշմանը։

Այս մասին ՍՄՏՖ-ի շրջանակներում ՌԻԱ Նովոստի-ին ասել է ՌԴ պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։

Խորհրդարանականը բացատրել է, որ հայ ժողովուրդը միշտ պատմական կապեր է ունեցել Ռուսաստանի հետ տարբեր ժամանակներում: Նա նշել է, որ երկու երկրների ժողովուրդները շատ սերտորեն կապված են և երբեք չեն դադարի կապված լինելուց, անկախ նրանից, թե ինչ կառավարություն է Հայաստանում իշխանության ղեկին։

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն այժմ ճնշում է զգում արևմտյան երկրների կողմից, նույն ճնշումը, որին ներկայումս բախվում են աշխարհի շատ առաջնորդներ: Պարզապես բոլորը տարբեր կերպ են հաղթահարում այս ճնշումը: Եվ, թերևս, Նիկոլ Փաշինյանին այսօր չի կարելի քննադատել այն բանի համար, որ նա գտնվում է հսկայական ճնշման տակ և միշտ չէ, որ կարողանում է հաղթահարել այն», - ասել է Արշինովան:

Նա նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն այժմ դժվարին իրավիճակում է. ում հետ ընկերանալ, ուր գնալ, մնալ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ), թե՞ միանալ Եվրամիությանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image