Վաշինգտոնն առանց ցավի կշրջի Հայաստանի հետ իր բոլոր պայմանավորվածությունների էջը, երբ «կորցնի ախորժակը»։
Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երբ Վաշինգտոնը կորցնի ախորժակը կամ այնտեղ փոխվեն առաջնահերթությունները, նրանք այդ ամենը կդադարեցնեն իրենց համար բացարձակ անցավ եղանակով», – ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Ավելի վաղ, ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում Զախարովան նշել էր, որ ԱՄՆ-ին Հայաստանում միայն սեփական շահերն են հետաքրքրում, այլ ոչ թե հայ ժողովրդի ճակատագիրը։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում շրջանակային համաձայնագիր ստորագրեցին Հայաստանի և ԱՄՆ–ի միջև TRIPP ծրագրի շրջանակում ռազմավարական գործընկերության մասին։
Բացի այդ, կողմերը ստորագրեցին երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև պայմանագրեր կնքեցին հազվագյուտ հողային հանքանյութերի մատակարարումը, արդյունահանումն ու վերամշակումն ապահովելու վերաբերյալ: Դրանից հետո Միրզոյանը հայտարարեց, որ TRIPP-ի հետ կապված վերջնական համաձայնագիրը կստորագրվի մի քանի շաբաթվա ընթացքում։