«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո երեք տարի շարունակ ես մի քանի անգամ հրապարակավ հայտարարել եմ, որ Ղարաբաղում ապրող հայերին համարում ենք մեր քաղաքացիները։
Մենք կարծում ենք, որ դրանք դարձել են անջատողական առաջնորդների շահարկման առարկա։ Մենք նրանց առաջարկեցինք պայմաններ, որոնց դեպքում նրանք կարող էին մնալ և շարունակել ապրել այս տարածքում։ Սա լիովին համապատասխանում էր միջազգային իրավունքին»:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովի շրջանակում։
Նրա պնդմամբ, Ղարաբաղում ապրող հայերը «պետք է անեին ընդամենը մեկ բան՝ դիմել
«Քննարկվել են նաև նրանց անվտանգությանն ու իրավունքներին վերաբերող հարցեր։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նրանց անվտանգությունն ապահովվելու է Ադրբեջանի Սահմանադրությանը և միջազգային կազմակերպությունների հանդեպ ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Ինչ վերաբերում է նրանց իրավունքներին, ապա մենք հրապարակավ հայտարարել ենք, որ դրանք ապահովվելու են նույն հիմքով։
«Գործընթացը ձգձգվեց, և մենք հասկացանք, որ մեր և Ղարաբաղի հայերի միջև ինչ-որ պատնեշ կա: Այն տեղադրվել է Հայաստանի կառավարության, թե տեղական անջատողականների կողմից, ես չգիտեմ։ Բայց հետո որոշեցինք սկսել շփվել, և ես նշանակեցի իմ հատուկ ներկայացուցչին՝ մեր տեղակալներից մեկին, հանձնարարելով զրույց սկսել ԼՂ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Անգամ պայմանավորվեցինք, որ առաջին հանդիպումը կայանա այն ժամանակ գրավյալ Խոջալուում՝ ռուսական խաղաղապահ ուժերի բազայում։ Եվ այդ հանդիպումը կայացավ։
Սա առաջին հանդիպումն էր, որին մենք հրավիրեցինք հայերին մնալ և ինտեգրվել։ Ցավոք, «վերաինտեգրում» բառը, որը ես բազմիցս օգտագործում եմ, այն ժամանակ որոշ հեգնանքով ընկալվեց ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ անջատողականների կողմից, նույն անջատողականների կողմից, ովքեր այժմ սպասում են իրենց դատավճռին նախնական մեկուսարանում: Մենք առաջարկել ենք երկրորդ հանդիպումը կազմակերպել Եվլախ քաղաքում և այդ հանդիպումները պարբերաբար անցկացնել։ Ցավոք սրտի, ղարաբաղցիները, նկատի ունեմ իրենց առաջնորդ համարողներին, հրաժարվեցին։ Մենք բազմիցս, առնվազն երկու անգամ, հրապարակային հրավիրել ենք նրանց, սակայն նրանք մերժել են»,- ֆորումի հյուրերին ասել է Ալիևը։
Բաքվի բռնապետը զարկ տալով երևակայությանն ու սիրաշահելու արևելյան ոճին՝ հայտարարել է, թե «ԼՂ հայ ներկայացուցիչներին նույնիսկ տեղեկացրել են, որ 2024 թվականի վերջում անցկացվում են ավագանու ընտրություններ, որպեսզի նրանք էլ մասնակցեն»։
«Ասացինք, որ նրանք կարող են ընտրել իրենց ներկայացուցիչներին որպես մունիցիպալիտետների ղեկավարներ։ Էլ ի՞նչ պետք է նրանց տրամադրեինք կամ առաջարկեինք։ Սա առավելագույն հնարավորն էր, և այս ամենը տեղի ունեցավ բացարձակ թափանցիկ։ Նույն առաջարկն ուղարկեցինք մայրաքաղաքներին, որոնք ցանկանում էին միջնորդ լինել։ Նկատի ունեմ Եվրամիությունը, Բրյուսելն ու Վաշինգտոնը։ Այսպիսով, մենք ամեն ինչ արել ենք բացարձակ թափանցիկ: Բայց նրանք ասացին՝ ոչ։ Իսկ դուք գիտե՞ք, թե երբ են պայմանավորվել հանդիպել։ Միայն սեպտեմբերի 20-ից հետո»,-հավելել է Ալիևը։