Հասարակություն

Փաշինյանը Հայաստանի գլխին նոր աղետ է բերելու․ ռուս փորձագետ

Փաշինյանը Հայաստանի գլխին նոր աղետ է բերելու․ ռուս փորձագետ

Ռուս փորձագետ Մոդեստ Կոլերովը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի ուղերձն իր անկեղծության պահն էր․ «Փաշինյանը անարդարացիորեն է խոսում այն մասին, որ ՀԱՊԿ-ն անարդյունավետ է։ Նա գուցե միամտաբար, գուցե անկեղծորեն հույսեր է կապում ՆԱՏՕ-ի, այսինքն՝ Թուրքիայի հետ։ Իսկ մնացած դեպքերում ՆԱՏՕ-ի արդյունավետությունը երեւացել է Իրաքում, Հարավսլավիայում, Աֆղանստանում, Լիբիայում, Վրաստանում։ Այսինքն՝ կամ խայտառակություն, կամ՝ մասնատում»,- նկատում է Կոլերովը՝ կարծիք հայտնելով, որ Փաշինյանը Հայաստանի գլխին նոր աղետ է բերելու խայտառակության կամ մասնատման տեսքով։

«Դրա առաջին հանգրվանը կլինի ի դեմս Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի վերահսկողության հաստատումը «Զանգեզուրյան միջանցքի» նկատմամբ, որով Թուրքիան եւ Ադրբեջանը կկապվեն միմյանց»,- նշել է Կոլերովը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image