Ամերիկացի հայտնի սերիալային դերասան Նիք Պասկալը, ով հայտնի է դարձել «Ինչպես ես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալից, կարող է դատապարտվել է 32 տարվա ազատազրկման, սակայն վճիռը կարող է փոփոխվել եւ հասցվել մինչեւ ցմահ ազատազրկման։ Համաձայն գործի նյութերի, 24 թվականի մայիսին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում նա հարձակվել է նախկին ընկերուհու՝ Էլի Շեհրոնի վրա, ով աշխատում էր որպես գրիմյոր։
Միջադեպից հետո, Պասկալը փորձել է փախուստի դիմել եւ անցնել Մեքսիկայի սահմանը, սակայն նրան ձերբակալել են Տեխաս նահանգում։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել երեք ծանր հանցադրվագում՝ տնային բռնություն, սպանության փորձ եւ սեքսուալ բռնություն։ Էլի Շեհրոնը դատարանում հայտարարել է, որ կարողացել է փրկվել՝ տան սենյակներից մեկում թաքնվելով։ Դատախազ Նաթան Խոխմանն էլ ասել է, որ բավարարված է պատժաչափից, քանի որ այն արտահայտում է կատարված հանցանքի հատուցման ողջ ծանրությունը։